Ռահ լույսի, և կյանքի ճշմարիտ ճանապարհ, հավերժ կենդանի Քրիստոս Աստված, Դու ես լույսի դուռ և բխումն ողորմության,
Դու ես քաջ հովիվ և մոլորյալներին դարձնող,
Դու ես մեղքերը ներող և հանցանքները քավող:
Հիսուս....նրանց ասաց. «Ու՞մ եք փնտրում»: Նրան պատասխանեցին՝ Հիսուս Նազովրեցուն: Հիսուս նրանց ասաց՝ Ե՛ս Եմ: Երբ Հիսուս ասաց՝ Ես Եմ, ետ-ետ գնացին եւ գետին ընկան: Հովհ.18;4-6
Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք և անսայթաք պահպանիր նրան երևելի և աներևույթ թշնամու որոգայթներից:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...